shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմա Հովսեփյանի նախագահությամբ ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 32-ամյա Արտակ Մինասյանին երկամսյա կալանքի վերցնի:
Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մինասյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում






































