Իրանցի բժիշկները երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին դուրս են գրել Թեհրանի հիվանդանոցից, որտեղ նա վիրահատվել է: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Անցած երկուշաբթի Խամենեին պառկել էր Թեհրանի կլինիկաներից մեկում շագանակագեղձի վիրահատման համար: Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունը հաջող է անցել:
Գործակալությունը նշում է, որ Խամենեին լիովին վերականգնվել է և ներկայումս իրեն լավ է զգում:
75-ամյա Խամենեին Իրանը ղեկավարում է 25 տարի:












































