Պոլ Պոգբան հաստատել է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի հետ բանակցում է նոր պայմանագիր ստորագրելու շուրջ: Բանակցությունները մոտ են ավարտին:
«Բանակցություններ ենք վարում նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ: Հիմա համաձայնեցվում են վերջին մանրամասները: Առաջիկա օրերին կհանդիպեմ տնօրենի հետ»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է TF1-ը:
Հիշեցնենք, որ 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Պոգբայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին «Ռեալ»-ը, ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:






































