«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով «կարմիր սատանաներ»-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի դեմ հանդիպմանը, մեկնաբանել է իր խաղն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին` աջակցության համար:
Հիշեցնենք` «Յունայթեդ»-ը 4:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Ֆալկաոն խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 67-րդ րոպեին:
«Շատ երջանիկ եմ` «Օլդ Թրաֆորդ»-ում առաջին խաղս անցկացնելու կապակցությամբ: Ես անչափ շնորհակալ եմ այն աջակցության համար, որ զգում եմ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանս առաջին իսկ օրվանից»,- Instragram-ի իր էջում գրել է Ֆալկաոն:






































