ԱՄՆ ցամաքային զորքերում սկսել է գործել տեղեկատվական համակարգչային ցանցերի անվտանգության ապահովման առաջին հատուկ ստորաբաժանումը: Ինչպես հայտարարել է ամերիկյան բանակի կիբերհրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Կարդոնը, բրիգադը կտեղակայվի Ջորջիա նահանգի «Ֆորտ-Գորդոն» բազայում: Բրիգադի հրամանատար է նշանակվել գնդապետ Դոնալդ Բրեյը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հատկանշական է, որ այդ ստորաբաժանման կազմում կարող են ծառայել ինչպես կադրային զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական մասնագետներ: Բրիգադի կազմում կլինեն մոտ 40 հոգանոց 20 թիմեր:









































