Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Անկարան ընդլայնվող դաշինքի և իսլամականների միջև. «Ազդակ»

ԱՄՆ-ի կողմից առաջադրված նոր դաշինքն ընդդեմ իսլամական պետության դեռեվս չի ձեւաւորվել։ Եւ այստեղ դաշտն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ գործընթացներ են արձանագրվում, որ բազմաբնույթ հարցադրումները պարզաբանումներ չունեն ։

Հարցը վերաբերում է իսլամական պետության շարժումներին, նրանց ծագման եւ զարգացման միտումներին, ֆինանսաւորմանը, զինման եւ կարմիր գծից ներս ձեռնարկված քայլերին, գործողութիւններին ու վայրագություններին։

Մի քանի դիտարկում պետք է արձանագրել կատարվածների արդյունքներից դատելով, որից հետո իրադրությունները համեմատել` հայտարարությունների եւ գետնի վրա իրականացածների ընդհանուր պարունակում։

Իսլամական պետության հետամուտները ներսիրիական պատերազմի էությունը դիմափոխեցին։ Խոսքը սիրիական դասական զինյալ ընդդիմության չեզոքացման մասին է, ինչը որ սիրիական պատերազմի դաշտը բեւեռացնում է՝ վարչակարգ ընդդեմ իսլամականների կամ քարոզչաքաղաքական բառապաշարով՝ վարչակարգ ընդդեմ ահաբեկիչների տարազով։ Այստեղ արդեն ծագում է համատարած հարցը։ Սիրիական վարչակարգի դեմ դիրքորոշված Արեւմուտքը դիրքորոշվել է նաեւ տեսականորեն միջազգային ահաբեկչության դեմ, որի նորագույն մարմնաւորումն է համարվում իսլամական պետությունը։

Սիրիական պատերազմին, ժամանակին միջամտել չմիջամտելու պարանաձգությունը ցուցադրած Վաշինգտոնը թվում է այսօր աւելի հաստատ քայլերով է ընթանում դեպի միջամտություն։ Առերեւույթ թվում է, որ եթե ժամանակին ամերիկյան զինվորական միջամտության որոշումը չարդարացնողներ կային, այսօր աւելի համոզիչ կարող է լինել իսլամական ահաբեկիչների դեմ կատարվելիք գործողությունների որոշումը։ Մինչ, պաշտոնական Դամասկոսը զգուշացնում է` բացառել առանց իր համաձայնութեան որեւէ զինյալ գործողություն իրականցնել իր սահմաններից ներս. աւելի պարզ է դառնում, որ նման ահաբեկչության ծաւալումը անհրաժեշտ պայման էր ամերիկյան հաւանական միջամտության։

Եթե Վաշինգտոնի զինվորական շրջանակների նպատակը չեզոքացումն ու արմատախիլ անելն է, ապա ի՞նչն էր արգելում, որ իրաքյան տարածքների վրա իրականանային թեկուզ օդային հարձակումների լայնածաւալ եւ ոչ թէ սահմանափակ գործողություններները։ Իրաքում կատարված ամերիկյան օդուժի հարվածները պարզ դարձրեցին, որ տարածքներ կան, որոնց մեջ իսլամականները կարող են անարգել գործել եւ այլ ռազմավարական նշանակություն ունեցող կետեր, սահմաններ, որոնց մոտենալն արգելված է։

Տարածքների ամայացումը, քաղաքացիների գլխատումը, վայրագությունների ցուցադրությունը եւ որոշ շրջաններում օրը ցերեկով կատարվող ցեղային զտումներն ու տեղահանությունները անհրաժեշտ պատճառ եւ շարժառիթ չեն, որ միջազգային ընտանիքը սանձի այս արշաւը։ Ինչը որ մտածել է տալիս, որ խալիֆայական այս շարժումը ինչ որ տեղ ներշնչված արտաքին կենտրոններից, այլ տեղ ուղղակի զինված ու ֆինանսաւորված կրոնական պիտակի տակ եւ խուճապային ամբոխային տրամադրութիւնների ալիք բարձրացնելով ուղղակի գործիքի դեր է կատարում աշխարհաքաղաքական ծրագրերր իրականացնելու ուղղությունների վրա։

Գործիքային հանգամանքի եւ գործիքաւորողի վերաբերող տեսությունների մեջ առանց խորանալու, մի պահ կենտրոնանանք շրջանային ուժի դիրքերից խոսող Անկարայի վերջին պահվածքի վրա, այնտեղ ընդգծելու համար որոշ կարեւորություն ներկայացնող երեւույթներ։

Նման տարրերի զինման, ֆինանսաւորման, տարածման եւ դեպի Սիրիա ու Իրաք անարգել անցման մասին Անկարայի ունեցած դերակատարությունը դժվար է ստվերում թողնել։ Ճիշտ է, որ քաղաքական պաշտոնական ամբաստանություններ չեն հնչում այս մասին, այսուհանդերձ միջազգային հեղինակաւոր մամուլի տեսությունները այս մասին սեւով սպիտակի վրա սկսել են գրել։ Թվում է, թե Անկարան նեղ կացության է մատնվել, որովհետեւ հիմա հրավիրվում է մաս կազմելու ԱՄՆ-ի առաջադրած դաշինքին եւ մասնակցելու պատժիչ գործողություններին։ Հակասական դիրքերից դուրս գալու համար Անկարան հրապարակ է նետել Մուսուլի իր դիւանագիտական անձնակազմի պատանդի կարգավիճակի մեջ լինելը։

Կոալիցիայի ընդլայնումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Թուրքիա կատարած այցի գլխավոր նպատակն է: Անկարան համաձայնություն է տվել համագործակցել Վաշինգտոնի ծրագրերի հետ, սակայն չի պատրաստվում ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունենալ:

Անկախ այն իրողությունից, որ խալիֆայությունը պարարտ ենթահող է ԱՄՆ-ին նոր ռազմական դաշինքներ կազմելու, շրջանի այս կամ այն երկրում զինվորական գործողություններ իրականցնելու եւ ի վերջո ազդեցության նոր գոտիներ ամրապնդելու, այստեղ Անկարան դժվար իրավիճակում է հայտնվել։
Եւ ճիշտ այս գծի վրա, ԱՄՆ-ին եւ իր կողմից ընդլայնված դաշինքին պատկանող պետությունների եւ Թուրքիայի միջեւ կարեւոր հակասությունը կարող է քաղաքական մակարդակի վրա գործնական դրսեւորումներ ունենալ։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում