80-ն անց բրիտանուհին հետ է մղել փողոցային գողի հարձակումը. բռունցքով հարվածելով վերջինիս դեմքին՝ նրան ստիպել է փախչել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անգլիայի հարավ-արևելքում՝ Քենթ դքսությունում, կինը վաղ առավոտյան իր շանը հանել էր զբոսանքի, երբ ամայի ծառուղում նրա վրա է հարձակվել մի տղամարդ:
Ոստիկանությունը ներկայում որոնում է դեմքի վնասվածքով կասկածյալին՝ խնդրելով արձագանքել բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն հարձակման մասին:








































