Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն սկսել են զենք մատակարարել Կիևին: Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում Գելետեյը ընդգծել է, որ «դա և՛ թռչող, և՛ չթռչող զենք է»:
Միաժամանակ նա չի նշել, թե հատկապես որ երկրներն են համաձայնվել Ուկրաինային զենք տրամադրել:
Բացի դրանից՝ կիրակի օրը Գելետեյը հայտարարել էր՝ եթե Ուկրաինան չստանա Արևմուտքի աջակցությունը, կվերադառնա միջուկային կարգավիճակի վերականգնման հարցին:









































