Կորեական Samsung Electronics ընկերությունը իր հիմնական մրցակից LG-ի թոփ մենեջերներին մեղադրում է, որ վերջիններս ժամանակից շուտ դիտմամբ փչացրել են իր լվացքի մեքենաները Գերմանիայի խանութներում: Այս մասին գրում է BBC-ն:
Samsung-ը նշում է, որ դիմել է Սեուլի դատախազությանը, որպեսզի վերջինս հետաքննի Բեռլինում տեղի ունեցած միջադեպը:
LG-ն հերքում է բոլոր մեղադրանքները:











































