Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին.
«Ակնհայտ է, որ «Լիվերպուլ»-ը հեռու է իր լավագույն խաղից: Մենք կհասնենք մեր մարզավիճակի գագաթնակետին ավելի ուշ: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք իրավունք ունեինք պարտվելու «Ասթոն Վիլա»-ին, այն էլ սեփական երկրպագուների ներքո:
Համաձայն եմ, որ Ստերլինգի փոխարինման դուրս գալուց հետո թիմի խաղը մի փոքր կենդանացավ: Զղջում եմ, որ նրան հիմնական կազմում դուրս չբերեցի խաղադաշտ: Ես չփորձեցի ռիսկի դիմել, քանի որ նա բավական հոգնած էր Անգլիայի հավաքականում անցկացրած հանդիպումից հետո»-,ասել է Ռոջերսը:









































