Tuesday, 30 06 2026
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Ականապատվում է գալիք սերունդը

Հայաստանի դպրոցներում հայրենասիրական խմբակներ են ստեղծվելու, որտեղ երեխաներին պետք է ռազմա-հայրենասիրական ոգի հաղորդեն: Սրա մասին հուշագիրը ստորագրել են Կրթության ու գիտության նախարարությունը, ԵԿՄ-ն և Պաշտպանության նախարարությունը: Իրականում սա հուշագիր է իշխանական ներկայիս համակարգի վերարտադրության, այսպես ասած, սերնդային հավելումի մասին:

Իշխանական համակարգը զգում է, որ առաջանում է խզվածք՝ ներկայիս սերնդի և գալիք սերնդի միջև: Տեղի են ունենում պրոցեսներ, որոնք, ըստ էության, սպառնում են իշխանական վերարտադրության հիմքերին: Այդ վերարտադրությունը հիմնվում էր նախկինում հիմնականում բռնի ուժի վրա: Ժամանակները, սակայն, եկան իրենց նոր իրողություններով, և բռնի ուժը դարձավ պրոբլեմատիկ, և այն կիրառվում է ծայրահեղ իրավիճակներում, և իշխանություններն էլ շահագրգռված են չհասցնել վիճակը դրան, քանի որ հետո ունենում են լուրջ պրոբլեմներ միջազգային հանրության հետ:

Այս խդիրը լուծելու համար եկավ փողի տարբերակը: Իշխանական վերարտադրությունն արդեն մի քանի տարի հիմնված է ֆինանսների վրա: Ե՛վ իշխանությունները, և՛ այսպես ասած` ընդդիմությունը կամ ոչ իշխանությունները շեշտը դնում են ֆինանսների վրա և այսպիսով վերարտադրվում են: Սակայն այստեղ հարկ է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ ֆինանսական այս շեշտը աշխատում է հիմնականում տարեցների և միջինից բարձր հասակ ունեցող քաղաքացիների դեպքում: Այս կոնտինգենտի վրա է ընկնում «ծանրությունը», մինչդեռ մնացյալ հասարակության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաները կատարում են տրանսֆորմացիաներ, փոխվում է երիտասարդությունը, դանդաղ, սակայն բավական կայուն աճ է արձանագրվում քաղաքացիական ինքնագիտակցության բնագավառում: Այսինքն` ևս մի քանի տարի, և ֆինանսական վերարտադրության մեխանիզմն էլ կարող է նույնքան պրոբլեմատիկ լինել, ինչպես ուժայինը:

Ուրեմն` ի՞նչ անել հետագայի համար, ի՞նչ անել մի քանի տարի հետո: Դե հո չեն հրաժարվի իշխանությունից: Բնականաբար` ոչ: Պետք է մտածել այս ամենին, այսինքն` քաղաքացիների, հասարակության մեջ քաղաքացիա-իրավական գիտակցական տրանսֆորմացիաները կանխելու կամ դրանց ինչ-որ բան հակադրելու մասին: Եվ ահա հղացվել է հայրենասիրական խմբակների գաղափարը:

Իրականում հայրենասիրությունը դա մի շարք մարդկային հատկանիշների համադրությունն է մեկ մարդու մեջ: Այսինքն` մարդը, ըստ էության, հայրենիքը նպատակային չի սիրում՝ նա պարզապես դառնում է լավ մարդ, լավ մասնագետ, նա դավանում է մարդասիրական արժեքներ, նաև քաղաքացիական արժեքներ: Այդ բոլորը դավանող մարդը չի կարող հայրենասեր չլինել, իր հայրենիքում այդ արժեքները ունեցող մարդը չի կարող հանուն այդ արժեքների զենքը չվերցնել ու չպայքարել այդ արժեքները արտաքին սահմանից սպառնալիքի ենթարկող ուժերի դեմ:

Հայրենասիրությունը չեն սովորեցնում, չեն դաստիարակում, հայրենասիրությունը ձևավորվում է՝ ձևավորվում է հայրենիքում մարդկային կյանքի համար, ստեղծագործական պոտենցիալի համար դրսևորման ազատ հնարավորություններ ստեղծելով: Պատահական չէ, որ ամենապաշտպանվածը աշխարհում հենց այդ հայրենիքներն են եղել և կան:

Ահա հայրենասիրության պարզ բանաձևը, որը նաև երկրի արտաքին անվտանգությունն է ապահովում: Սակայն այս պարզ բանաձևը սպառնալիք է երկրին ներսից սպառնացող իշխանական համակարգի համար, քանի որ այդ համակարգը կանգնած է ազատություններին, մարդասիրական արժեքներին լրիվ հակառակ «արժեքների» պատվանդանի վրա: Ահա թե ինչու է առաջանում «հատուկ» հայրենասիրության անհրաժեշտությունը: Այդ հայրենասիրության գլխավոր հատկանիշը, բնականաբար, այն է լինելու, որ պետք է տարանջատվեն հասարակությունն ու իշխանությունը, քաղաքացիներն ու իշխանությունը, ազատությունն ու հայրենիքը, իրավունքը և հայրենիքը:

Պետք է տարանջատվեն և հակադրվեն, այսինքն` աշակերտներին պետք է ենթարկեն գիտակցական ահաբեկչության, նրանց ներշնչելով, որ ով ազատություն է ուզում` նա դեմ է հայրենիքին, ով իրավունքից է խոսում` նա խոսում է հայրենիքի դեմ, ով իշխանություններին է քննադատում` նա փնովում է հայրենիքը, ով հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում` նա օտարերկրյա գործակալ է:

Այս ամենը նաև միանգամայն համահունչ են այն միջավայրին, որում Հայաստանը կհայտնվի շատ շուտով՝ հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում կայանալու է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը և քննարկվելու է Հայաստանի անդամակցության հարցը` ամենայն հավանականությամբ դրական լուծումով: Իշխանությունների համար դրական, քանի որ Հայաստանի համար այն դրական լինել չի կարող:

Այսպիսով, հայրենասիրական խմբակները լինելու են մի կողմից եվրասիականությանն արժանի հասարակության դարբնոց, մյուս կողմից` նպաստելու են այնպիսի նոր սերնդի ձևավորմանը, որն արդեն թույլ կտա իշխանություններին համակարգի վերարտադրությունը դնել արդեն ոչ ուժային և ոչ փողային, այլ «գաղափարական» և «արժեքային» հիմքերի վրա: Ովքեր որ կլինեն այդ «գաղափարների» կրողները` նրանք կճանաչվեն հայրենասերներ, իսկ ովքեր ոչ՝ նրանք կհռչակվեն դավաճաններ: Այլ կերպ ասած` Հայաստանում պատրաստվում են հասունացնել ֆաշիզմի դրսևորումներից մեկը, որը բնականաբար արտաքին հավակնություններ չունի, սակայն դրանց բացակայության դեպքում կարող է կրկնակի եռանդով ներքին հավակնությունները բավարարել:

Այդպիսով, սեպտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը ձևով ընդամենը դպրոցական, թեկուզ անհեթեթ ձևակերպումով խմբակների ստեղծման մասին է, իսկ իրականում այդ համաձայնագիրը ապագա Հայաստանի դեմ կազմակերպված համակարգային դավադրություն է, գրոհ գալիք սերնդի դեմ: Ընդ որում` սերնդի, որն ինքն այսօր ի զորու չէ հետ մղել գրոհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում