Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնության վերջին օրը:
98 կգ քաշային կարգում շարունակում է փայլել Արթուր Ալեքսանյանը: Նա դուրս է եկել եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Արթուրը դժվարին պայքարում 3:1 Հաշվով առավելության է հասել Հասան Ռեզաիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Արթուրը 3:0 հաշվով զիջել էր Ռեզաիին, ով և դարձել էր օլիմպիական չեմպիոն:









































