Գազայի հատվածում նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 14-ից: Դասերը կսկսվեն` չնայած Գազայում դպրոցների մի մասն ավերվել է պատերազմական գործողությունների ընթացքում: Նոր ուսումնական տարվա առաջին շաբաթվա ընթացքում հիմնականում հոգեբանական օգնություն և աջակցություն կցուցաբերվի երեխաներին: Այս մասին գրում է MIGNews-ը:
Կրթության նախարարությունը նշել է, որ տվյալ պահին գործադրվում են բոլոր ջանքերը` հազարավոր ընտանիքների կացարանով ապահովելու համար, ովքեր ապրում են UNRWA-ի դպրոցներում:























































