1983-ի սեպտեմբերի 14-ին ծնվել է Էմմի Վայնհաուսը: Դժբախտաբար, արդեն 3 տարի է՝ երգչուհին կենդանի չէ:
Գրեթե միանգամից` Էմմիի առաջին Frank ալբոմից սկսած երգչուհին շատ երկրպագուներ ձեռք բերեց: Երկրորդ` Back To Black ալբոմի թողարկմամբ արդեն պարզ դարձավ, որ երգչուհին կմնա երաժշտության պատմության մեջ:
Այս երկրորդ ալբոմը, որտեղ 11 ստեղծագործություն է ընդգրկված, Եվրոպայում 7 անգամ արժանացել է պլատինե սկավառակի: Ալբոմի երգերի շնորհիվ Էմմի Վայնհաուսը ստացավ BRIT Awards մրցանակը:
Նա արժանացել է Mtv Europe Music Awards, ապա նաև World Music Awards մրցանակներին: 2008-ին Էմմի Վայնհաուսն արժանացել է միանգամից 5 Grammy մրցանակի: Իսկ 2009-ին նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես Grammy-ի ամենամեծ քանակն ունեցող բրիտանուհիր: Բացի այդ, 2007-ին Վայնհաուսը ստացել է Elle ամսագրի մրցանակը` որպես լավագույն բրիտանացի երգչուհի:
Վայնահուսը մահացել է 2011-ին: Մահվան պատճառը ալկոհոլից թունավորումն է:




















































