Աֆղանստանում միջազգային համագործակցության անվտանգության ուժերի (ISAF) նախկին հրամանատար գեներալ Ջոն Ալենը նշանակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ` «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիայում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն`վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Այդ դերում գեներալ Ալենը կօգնի կառուցել և աջակցել կոալիցիային մի քանի ուղղություններով` «Իսլամական պետությանը» ոչնչացնելու նպատակով»,- ասվում է Քերիի հայտարարությունում:










































