Կանադական բուհերից մեկի ուսանողները հոգնելով տեղի եղանակի քմահաճություններից՝ որոշել են ստեղծել մարզաշապիկներ՝ ինտելեկտուալ տաքացնող համակարգով: Կարելի է ասել, դա նրանց հաջողվել է՝ գրում է hi-news.ru-ն:
Այդ հարցում Տորոնտոյի համալսարանի ուսանողներին ոգեշնչել են կանադական ցուրտ ձնեռները: FuelWear ընկերությունը հիմնած երիտասարդները Flame Base Layer-ի վրա ընդամենը մի քանի ամիս են աշխատել:

Խելացի մարզաշապիկը այն կրողի մարմինը տաքացնում է դրսի ջերմաստիճանին համապատասխան: Ջերմաստիճանի կարգավորումները կատարվում են մեխանիկորեն: Դրան հետևում է հատուկ հսկիչը:
Մարզաշապիկը առանց լիցքավորելու աշխատում է 12 ժամ: Մարզաշապիկը կշռում է 100 գրամ՝ փոքր-ինչ ավելի ժամանակակից սմարթֆոններից:











































