«Յուվենթուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով պետք է մասնակցեր «Ատալանտա»-ի դեմ խաղին, վնասվածքի պատճառով բաց թողեց այն, հայտնում է Football Italia-ն:
«Նա վնասվածք է ստացել «Պալերմո»-ի դեմ խաղում, այնպես որ «Կալյարի»-ի դեմ խաղից առաջ նրա մասնակցությունը հարցականի տակ է:
«Ատալանտա»-ի դեմ խաղից առաջ կայացած վերջին մարզման ժամանակ նա որոշակի անհարմարություններ զգաց: Ես խոսեցի մեր բժշկի ու հենց խաղացողի հետ, ու որոշեցինք, որ նա չի խաղա:
Հուսով եմ, որ Պոգբան, ով դեռ շատ երիտասարդ է, շատ շուտ կապաքինվի ու կկարողանա մասնակցել «Կալյարի»-ի դեմ խաղին», – նշել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:








































