Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Պյոտր Պորոշենկոյին և Բարաք Օբամային, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին Վենետիկի ոչ պաշտոնական «Ռասելի տրիբունայում» մեղավոր են ճանաչել Դոնբասում կատարած ռազմական հանցագործությունների մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոչ պաշտոնական դատարանում մեղադրյալների շարքում եղել է նաև Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, սակայն դատավճռի մեջ նրա անունը առկա չէ՝ գրում է Vesti.ru-ն:
Լսումներին ներկա են եղել ընդամենը 10 մարդ՝ ներառյալ իտալացի լրագրող Ջուլյետո Կյեզան և Լուգանսկում ծնված, սակայն Իտալիայում բնակվող մի կին: Մեջբերելով իր հարազատների պատմածները՝ կինը դատավորներին տեղեկացրել է Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Լսելով բոլոր ցանկացողներին՝ դատարանը հրապարակել է մեղադրական վճիռը, որը կուղարկվի միջազգային տարբեր կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Միջազգային քրեական դատարանին:
«Ռասելի տրիբունալը» առաջին անգամ անցկացվել է 1967թ.՝ փիլիսոփաներ Բերտրան Ռասելի և Ժան-Պոլ Սարտրի նախաձեռնությամբ: Դրա նպատակը Վիետնամում ռազմական հանցագործությունները դատապարտելն էր: Ավելի ուշ համանման տրիբունալներ են անցկացվել Չիլիում, Իրաքում և Պաղեստինում: Դատարանի վճիռները իրավական ուժ չունեն:









































