Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Թամամյանը պատասխան կտա նաև Գուլյանի՞ գործով

2007թ. մայիսի 12-ին, ըստ պաշտոնական վարկածի, «Պանդոկ» ռեստորանի սեփականատեր Լևոն Գուլյանը, մենակ մնալով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության առաջին բաժնի պետի` ոստիկանական վարչական շենքի երկրորդ հարկում տեղակայված աշխատասենյակում, պատուհանից դիմել է փախուստի, սակայն վայր է ընկել գետնին ու մահացել:

30-ամյա Գուլյանը, որպես վկա, օպերատիվ հարցազրույցի էր հրավիրվել դրանից երեք օր առաջ «Պանդոկ» ռեստորանի մոտ տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ: Պարզվել էր, որ Լևոն Գուլյանին վերջինը հարցաքննել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովիկ Թամամյանը: Այս տարվա փետրվարի 25-ին Թամամյանը հեռացվել էր համակարգից: Նրան հեռացրել էին ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա սպանության մեղադրանք բարդելու պատճառով: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Հովհաննես Թամամյանը կալանավորվեց: Ի՞նչ ընթացք կստանա այսուհետ վերջին տարիներին Լևոն Գուլյանի հարազատների, իրավապաշտպանների և լրագրողների ջանքերով մեծ աղմուկ հանած այդ գործը:

Լևոն Գուլյանի կնոջը` Ջեմմա Գուլյանին, մինչ օրս անհասկանալի է մնացել, թե ինչու այն ժամանակ իր ամուսնուն կանչեցին հարցաքննության որպես վկա, երբ նա ընդամենը եղել է «Պանդոկ» ռեստորանի սեփականատերը և տնօրենը: «Չորս տարի է անցել, սակայն գործն այդպես էլ չէին ցանկանում բացահայտել: Երևի ինչ-որ մարդկանց դա ձեռնտու չէր: Հիմա եթե ուզում են բացահայտել, ուրեմն ինչ-որ մարդկանց դա պետք է», – մեր զրույցի ժամանակ ասաց Ջեմմա Գուլյանը: Նա նշեց, որ անցյալ տարվա օգոստոսին ՀՀ Վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ սկսել է գործի քննությունը, սակայն իրենք մինչ օրս չունեն նույնիսկ դատարանի որոշումը: Ըստ Ջեմմա Գուլյանի` երկու անգամ այդ գործը փակվել է, սակայն այս անգամ իրենք բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

«Մի քանի անգամ գլխավոր դատախազին նամակ ենք ուղարկել, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել: Օգոստոսից գործը բացվել է, բայց չգիտենք, թե ով է քննիչը, ինչ է կատարվում: Մեզ լիովին մեկուսացրել են այդ գործից, և մենք չգիտենք, թե գործը որ փուլում է գտնվում», – ասաց նա: Մեր զրուցակիցը նշեց, որ գործից անտեղյակ է նույնիսկ Լևոն Գուլյանի փաստաբանը:

Ջեմմա Գուլյանը չի հավատում պաշտոնական վարկածին, համաձայն որի` իր ամուսինն ինքնասպանության փորձ է արել: Ջեմմա Գուլյանը դատաբժիշկներից պարզել է, որ երկրորդ հարկից ցած նետվելու դեպքում մարդը չի կարող ստանալ նման վնասվածքներ: «Եթե ընկել էր աջ կողմից, ապա որտեղի՞ց են նրա մարմնի աջ մասում հայտնվել վնասվածքներ», – հարցնում է Ջեմման: Հասարակական մեծ հնչեղությունը, որ ստացավ Լևոն Գուլյանի գործը, Ջեմման կապում է իր և Լևոնի հարազատների ակտիվ պայքարի հետ: «Անընդհատ փորձել են փակել, մոռացության տալ գործը: Չնայած երբ գործը երկրորդ անգամ բացեցին, հարցաքննությունների էին կանչում ոստիկանության աշխատակիցներին, դատաբժիշկներին: Մեզ հրավիրում էին, որ ներկա լինենք այդ հարցաքննություններին: Նրանք գալիս կրկնում էին նախորդ ցուցմունքները, ոչ մի նորություն չկար այդ ցուցմունքներում», – ասաց Ջեմման:

Հիշեցնենք, որ ժամանակին նրանք Լևոնի նկարով ակցիաներ կազմակերպեցին և ասուլիսներ հրավիրեցին: Ջեմման հավաստիացնում է, որ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի բացահայտվեն իր ամուսնու մահվան հանգամանքները: «Ճիշտ է, ես Լևոնին հետ չեմ բերի, բայց դա պետք է իմ երկու որդիներին, պետք է մեր հասարակությանը: Քանի-քանի այդպիսի դեպքեր են եղել, որոնց մասին մենք չգիտենք, որովհետև ոչ բոլորն են պայքարում, որ բացահայտվեն դրանք», – ասաց մեր զրուցակիցը: Նա կարծիք հայտնեց, որ եկել է գործի մասին կրկին բարձրաձայնելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում