Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ընթանում է բժիշկ Գագիկ Հարությունյանի գործի դատական քննությունը:
53-ամյա Գագիկ Հարությունյանն աշխատել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Քևօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում՝ որպես տնօրեն, միաժամանակ՝ օնկոլոգիական կաբինետի բժիշկ:
Ըստ մեղադրանքի՝ բժիշկ-տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, առողջության կենտրոնում հաշվառված հիվանդ Ս. Բ.-ի անվամբ թմրամիջոց դուրս գրելով, այն հիվանդին չհատկացնելով, իրացնելու նպատակով հափշտակել է առողջության կենտրոնի հիվանդների համար ստացված, իր տիրապետության տակ գտնվող «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցի 8 սրվակները:
Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով և 269 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Հարությունյանի խափանման միջոցը կալանավորումն է:




































