Գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը, 2010 թ. համեմատ, ավելացել է մոտ երկու անգամ: Սա երևում է ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած զեկույցից: Ըստ այդմ` 2006 թ. գազաֆիկացված է եղել մոտ 360 հազար բնակարան և բնակելի տուն, 2007-ին` 440 հազար, 2008-ին` 516 հազար, 2009-ին` 570 հազար, իսկ 2010-ին` մոտ 600 հազար: