Thursday, 16 05 2024
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան

«Ռոբերտ Քոչարյանը ԶԼՄ-ների թիվ 1 թշնամին է»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։

-Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում լրատվամիջոցները ինչպիսի՞ իրավիճակում էին, մամուլի ազատության մասով ի՞նչ պատկեր էր՝ հաշվի առնելով նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանին գովերգող վերջին ֆիլմում մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ ևս խոսում էին:

-Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում լրատվամիջոցները ամենավատ վիճակում են գտնվել. ավելի շատ ֆիզիկական բռնության դեպքեր, ճնշումների դեպքեր՝ քան այն ժամանակ՝ չեն եղել։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել: Մենք 2008-2009 թթ. տվյալները համեմատում ենք, տեսնում ենք՝ լուրջ տարբերություն կա: Իհարկե, դա չի նշանակում, որ խնդիրները հաղթահարված են. ինչպես տեսնում ենք, թե ֆիզիկական ճնշման դեպքեր կան, թե ինֆորմացիա ստանալու, թե տարածելու իրավունքի խախտման դեպքեր, ուղղակի քանակապես այն ժամանակ շատ ավելի շատ էր, քան հիմա:

-Կոնկրետ ինչպիսի՞ քայլեր էին իրականացվում, ճնշման ի՞նչ լծակներ էին օգտագործվում:

-Սկսենք նրանից, որ Ռ. Քոչարյանի թեթև ձեռքով «Ա1+»-ը փակվեց: Դա քաղաքական պատվեր էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կատարեց: Հենց դրանից սկսվեց այն գործընթացը, երբ միջազգային կազմակերպությունները դասում էին Հայաստանյան լրատվամիջոցները ոչ ազատների շարքին և մինչև հիմա այդպես է:

Հիշենք՝ 2004 թ. Բաղրամյանի պողոտայի վրա, երբ ընտրություններից հետո սկսվեցին ընդվզումներ, ինչպիսի դաժան ծեծի ենթարկվեց ОРТ-ի սեփական ներկայացուցիչը, բազմաթիվ այլ, այդ թվում՝ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշենք թե ինչ էր կատարվում 2008 թ. մարտի 1-ից հետո՝ մի շարք լրատվամիջոցներ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով փակվեցին: Հենց ցենզուրայի, վերահսկողության պատճառով նրանք նպատակահարմար չհամարեցին իրենց գործունեությունը շարունակել և միայն արտակարգ իրավիճակը հանելուց հետո վերսկսեցին: Այնպես որ, ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես քաղաքական գործիչ, ԶԼՄ-ների համար 1 թշնամին է: Եվ առհասարակ, վերջին ֆիլմը նրա մասին ուղղակի ծիծաղելի է: Համենայն դեպս, մարդիկ, ովքեր ապրել են այդ ժամանակահատվածում և ակտիվ հասարակական գործունեությամբ են զբաղվել, շատ լավ գիտեն , թե ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը՝ և դրականը, բայց նաև բազմաթիվ բացասկան կողմերը, որոնց մասին առհասարակ այդ ֆիլմում ոչինչ չկար:

 

Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում