Ստամբուլի իրավապահ մարմինները 35 կասկածյալի են ձերբակալել` թուրքական ծայրահեղական «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) և Հայրենասիրական հեղափոխական ճակատ երիտասարդական շարժման խմբավորման ահաբեկչական գործունեությունների կասկածանքով: Այս մասին գրում է Hurriyet պարբերականը:
DHKP-C-ի ծայրահեղական գործունեություններին մասնակցելու կասկածանքով ռեյդերի արդյունքում 15 մարդ է ձերբակալվել, ինչպես նաև առգրավվել են մեծ քանակությամբ զենք և փաստաթղթեր:
Իսկ դրան զուգահեռ ևս մեկ ստուգայցի հետևանքով` ընդդեմ Հայրենասիրական հեղափոխական ճակատ երիտասարդական շարժման, 20 մարդ է ձերբակալվել, որը կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ:











































