Ուղիղ 15 տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 12-ին, իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կազմում իր նորամուտը նշեց լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը: Իր առաջին հանդիպումը նա անցկացրել է «Ատելետիկո»-ի դեմ:
Նորամուտից կես շաբաթ անց նա իր առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների Լիգայում: Այդ տիտղոսը նա նվաճել է երեք անգամ: Առաջին անգամ դա եղել է «Վալենսիա»-ի հետ մրցավեճում 1999/00 թվականների մրցաշրջանում:












































