Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստի ընթացքում այսօր միջադեպ է տեղի ունեցել: 168.am-ի փոխանցմամբ՝Դատարանում հարցաքննվում էր գործով դատավտոտեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետներից մեկը:
Տուժող Արթուր Հակոբյանը վրդովվել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված գազի բալոնի վերաբերյալ հարցը: Նա նաև խնդրում էր դատարանին, որպեսզի Նիկոլայ Բաղդասարյանին խնդրեն՝ նստի: «Ու էդ ժպիտը… խնդրում եմ, էլի, թող էդ ժպիտը վերջացնի: Վարդա´ն, դու ասա՛, ասա թող էդ ժպիտը: Չեմ հայհոյի Վարդան, էլ չեմ հայհոյելու, Նիկոլայ ջան, չեմ հայհոյելու, նեռվերս կեր, չեմ անի, բայց խնդրում եմ, էդ ժպիտդ…»,- ասել է տուժողը:
Մանրամասները՝ 168.am-ում











































