News Georgia-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է վրացի և ռուս մի շարք քաղաքական գործիչների այն հայտարարությունները, թե ռուս-վրացական ահարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է.
«Ես այդպես չեմ կարծում: Ռուսական կողմից մենք լսել և այսօր էլ լսում ենք, որ նրանք չեն ցանկացել և ցանկանում երկխոսության մեջ մտնել պարոն Սաակաշվիլիի հետ: Դա նորույթ և գաղտնիք չէ: Սակայն ես նախկինում էլ և ներկայումս չեմ կարծել, թե մեր երկրների միջև առկա դժվարությունները կապված են միայն անձերի հետ: Կան նաև այլ լուրջ բարդություններ ու խոչընդոտներ: Ես երեխա չեմ և լավ եմ հիշում 1990-ական թվականները»:











































