Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստվում է մեծ ծավալի աշխատանք կատարել: Նա նշել է, որ թիմում շատ անելիք կա:
Մրցաշրջանի մեկնարկային փուլում դորտմունդցիները բախվել են մի շարք խնդիրների` պարտություն են կրել «Բայեր»-ի դեմ խաղում, շարքից դուրս է մնացել Մարկո Ռոյսը:
«Ամեն ինչ դեռ հեռու է կատարյալից: Մենք պետք է կայունացնենք մեր խաղը, մինչ սկսենք արդյունքների հասնել: Մենք ստիպված կլինենք անել դա` հիմնական կազմում ընդգրկելով նոր ֆուտբոլիստի, ով պետք է վստահություն ձեռք բերի:
Նա, հավանաբար, կլինի Չիրո Իմոբիլեն: Նա հիանալի գոլ խփեց հոլանադացիների դարպասը, և դա կօգնի նրան: Բայց խնդիրը կայանում է ֆուտբոլում պահանջվող առաջընթացի տեմպում: Նոր ֆուտբոլիստին միշտ էլ ժամանակ է հարկավոր` թիմում ինտեգրվելու համար: Չիրոն կստանար այդ ժամանակը, եթե չլիներ Ռոյսի վնասվածքը»,- Goal. com-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































