Սեպտեմբերի 12-ին՝ iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի նախնական պատվերների մեկնարկի օրը, Apple-ի պաշտոնական առցանց խանութը չի դիմացել iPhone-ի նոր մոդելները ձեռք բերել ցանկացողների հոսքին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նախնական պատվերներ սկսել են ընդունել ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Հոնկոնգում, Սինգապուրում և Ճապոնիայում: Երևանի ժամանակով ժամը 11.30-ին խանութի կայքն անհասանելի է եղել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Կալիֆոռնիայում անցկացված շնորհանդեսին ցուցադրվել է iPhone-ի 2 տարբերակ՝ էկրանների տարբեր անկյունագծերով (4.7 և 5.5 դյույմ), և Apple Watch ժամացույցը:









































