Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգում առատ ձյունը փակել է 218 գյուղեր տանող ճանապարհները: Վանի նահանգում ձյան ծածկույթի մակարդակը կազմում է 35-100 սանտիմետր:
Ճանապարհների մաքրման գործին է լծվել մոտ 100 մարդ և ձյուն մաքրող 13 մեքենա: Նախորդ շաբաթվանից Թուրքիայում կտրուկ նվազել է ջերմաստիճանը: Օդերևութաբանները կանխատեսել են, որ առատ ձյան տեղումները կշարունակվեն երկրի բազմաթիվ նահանգներում:
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել Վանից Անկարա, Անթալիա և Ստամբուլ թռիչքները:









































