Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքն ու դուրս գալ 1/16 եզրափակիչ:
Նա 3:0 հաշվով զիջել է իրանցի Ալի Կարիմֆարին:








































