Բուլղարիան դիմել է ՄԱՆ-ի իշխանություններին իր տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան ռազամական կոնտինգենտ տեղակայելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով «Տրուդ» թերթին, որին հայտնի են դարձել Բուլղարիայի պաշտպանության նախարար Անյու Անգելովայի և Պենտագոնի ու ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչների միջև դեկտեմբերի սկզբին կայացած հանդիպման մանրամասները:
Բուլղարիան նախատեսում է մշտական տեղակայման համար Նովո-սելոյի զորավարժարանը տրամադրել ամերիկյան զորքերին և զինվորական հրամանատարությանը: Ըստ երկու երկրների միջև գործող համաձայնության՝ ԱՄՆ-ից Բուլղարիա կարող է ժամանել մինչև 2500 զինծառայող: Նրանց թիվը կարող է հասնել մինչև 5000-ի, սակայն միայն 90 օրով:
Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը նման որոշումը մեկնաբանում է տարածաշրջանում անվտանգությունը բարձրացնելու և բուլղարացի զինծառայողներին վերապատրաստման հնարավորություն ընձեռելու ձգտումով:
Բուլղարական ռազմական բազաներ տրամադրելու մասին պայմանագիրը երկու երկների միջև ստորագրվել է 2006 թ. 10 տարի ժամկետով: Պայմանագիրը կարող է միակողմանիորեն չեղյալ հայտարարվել մեկ տարուց ոչ ուշ նախօրորք զգուշացնելու դեպքում: Ներկա պահին Վաշինգտոնը Նովո-սելո զորավարժարանում ներդրել է շուրջ 60 միլիոն դոլար՝ կառուցելով անհրաժեշտ ենթակառուցվածք:












































