Google ընկերությունը ձեռք է բերել Lift Labs սկսնակ ընկերությունը, որը արտադրում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների համար նախատեսված «խելացի» գդալներ: Ընկերության գնման մասին հայտնել է Lift Labs-ի մամլո ծառայությունը: Google-ում հաստատել են ընկերության գնման մասին տեղեկությունը:
Lift Labs-ի գդալները կոչված են հեշտացնելու կյանքը Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների համար: Հիվանդության նշաններից է ձեռքերի դողը: Սենսորներով զինված գդալը փոխում է դիրքը՝ համապատասխան սենսորների ցուցումների, ինչի արդյունքում կայունացնում է շարժումը:
Lift Labs-ը կդառնա Google X գիտական ստորաբաժանման մաս: Գործարքի արժեքը չի հաղորդվում: Ընկերության աշխատակիցները կշարունակեն աշխատել նոր ընկերությունոմ: Նրանք արդեն հայտարարել են, որ ծրագրում են շարունակել իրենց մշակումներն ու արդեն աշխատում են այլ պարագաների ստեղծման վրա:











































