Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է «Բարսելոնա»-ի ակադեմիայի 11-ամյա ներկայացուցիչ Խավիեր Սիմոնսի ծառայություններով:
Անգլիական ակումբը արդեն դիմել է կատալոնացիներին` երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկով: Սակայն կատալոնացիները չեն ցանկանում վաճառել տաղանդավոր տղայի իրավունքները և պատրաստվում են բանակցել Սիմոնսի ծնողների հետ:
Հիշեցնենք` «Լա Մասիա»-ի սաներ են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Չավի Էրնանդեսը, Անդրես Ինյեստան, Սերխիո Բուսկետսը, Խերարդ Պիկեն և այլք:








































