Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը Empire-ին տված հարցազրույցում պատմել է իր նոր «Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի էկրան բարձրանալու մասին:
Ռեժիսորի կամեոն «Հոբիթ»-ի առաջին հատվածում բաժին է ընկնում Էրեբորեի դրվագին, որտեղ մասնակցում է նաև Սմոգ վիշապը:
Ռեժիսորի խոսքերով՝ ինքը որոշել է նկարահանվել թզուկի դերում, քանի որ ֆիլմում մարդկանց կերպարներ գրեթե չկան, և հոբիթի դեր չի եղել, որը նա կարողանար խաղալ:
Փիթեր Ջեքսոնը ավանդաբար նկարահանվում է իր ֆիլմերի էպիզոդիկ դերերում:
Նաև հայտնի է, որ Ջեքսոնը նկարահանել է իր ձեռքը «Արքայի վերադարձը» ֆիլմում Շոն Էսթինի ձեռքի փոխարեն:








































