Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուրբաթ օրը ժամանել է Իրաք երկրի՝ այս շաբաթ ձևավորված կառավարությանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Նախագահական ինքնաթիռում եղել է 15 տոննա հումանիտար օգնություն, որը կհասցվի Իրաքի հյուսիսային Էրբիլ քաղաք:
Սպասվում է, որ Օլանդը կհանդիպի Իրաքի ղեկավարության հետ: Կողմերը կքննարկեն անվտանգության ապահովման և ահաբեկիչների դեմ պայքարի հետ կապված իրավիճակը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան կարող է մասնակցել Իրաքում օդային ռազմական գործողությանը:








































