Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին համաձայն չէ այն տեսակետի հետ, որ «Բարսա»-ին արդեն կարելի Իսպանիայի չեմպիոն համարել:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրում Վիլանովայի սաները 4:1 հաշվով պարտության մատնեցին Մադրիդի «Ատլետիկո»-ին և վերջինիս նկատմամբ միավորների տարբերությունը հասցրին 9-ի, իսկ մադրիդյան մյուս ակումբին՝ «Ռեալ»-ին, արդեն գերազանցում են 13 միավորով:
«Իհարկե երջանիկ ենք, թե ինչպես են մեր գործերը դասավորվում երկրի ներքին առաջնությունում: Միայն մեկ անգամ ենք խաղն ավարտել ոչ-ոքի: Պետք է շարունակենք նույն կերպ խաղալ, բայց դա չի նշանակում, որ մենք արդեն Իսպանիայի չեմպիոն ենք հռչակվել»,- հայտարարեց Չավին:








































