Վաշինգտոնը մտադիր չէ ստանալ Դամասկոսի թույլտվությունը՝ Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ը Բաշար Ասադի կառավարությունը համարում է «անօրինական»: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին, ով մեկնաբանել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հայտարարությունը:
Դիվանագետը նախազգուշացրել էր, որ Սիրիայի տարածքում ԱՄՆ կողմից ցանկացած ռազմական գործողություն, որը կիրականացվի առանց այդ երկրի թույլտվության, «կդիտարկվի որպես ագրեսիա»:











































