Իսրայելի պաշտպանության նախարարությունը մտադիր է սկսել զրահապատ թեթև մարտական մեքենաների նոր ընտանիքի մշակման ծրագիր,- հաղորդում է Defense News-ը:
Զրահապատ թեթև մարտական մեքենաները նախատեսված են քաղաքային թաղամասերում ռազմական գործողություններ վարելու համար:
Նոր մեքենաները սպառազինման պետք է դուրս գան 2020 թվից հետո: Տանկերի ընտանիքը ստացել է Rakiya («Հորիզոն») անվանումը և ստեղծվելու է Merkava Mk.4 հիմնական մարտական տանկի հիմքով՝ վերջինիս տեխնոլոգիայի մասմաբ կիրառմամբ: Դեռևս հայտնի չէ, թե Merkava-ի ինչ տեխնոլոգիաներ կժառանգի նոր զրահատեխնիկան: Նոր տանկերը զորքերում չեն փոխարինելու Merkava Mk.4-ին կամ Namer-ին, որոնք արտադրվելու են նաև 2020 թվից հետո:
Նոր զրահապա մեքենաների մշակմամբ զբաղվելու է Rakiya ստորաբաժանումը, որը գտնվում է Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտպանական ուսումնասիրությունների և մշակումների վերահսկողության ներքո:
Ակնկալվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2013 թ. վերջին Rakiya-ի մշակման տենդեր կհայտարարի:









































