2013 թվականի սկզբին Մաքսային միությունը մտադիր է համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:
«Հենց նոր է կայացել է աշխատանքային այցը Հայաստան: Հայաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներին համագործակցության ձևաչափերի քննարկման ժամանակ մենք պայմանավորվել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի կառավարության համագործակցության մասին փաստաթուղթ պատրաստել»,- հաղորդել է նա:
Խոսելով Հայաստանի հետ հետագա պայմանավորվածությունների մասին` Խրիստենկոն նշել է, որ դրանք նույնպես կհիմնվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավունակության վրա:




































