Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ՀԱԿ պատգամավորը չի բացառում և ակնկալում է, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն նույնպես իշխանափոխություն կպահանջեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

 – Տիկին Սարգսյան, ինչո՞ւ եք դեմ սահմանադրական փոփոխություններին և ինչո՞ւ եք կարծում, որ այդ փոփոխություններով Սերժ Սարգսյանը կվերականգնի իր իշխանությունը:

 – Մենք միշտ կողմ ենք եղել կիսանախագահական կառավարման համակարգին՝ համարելով, որ մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, պատերազմող երկիր ենք: Եվ այս իրավիճակում ամենաարդյունավետ կառավարման համակարգը կիսանախագահական, կիսախորհրդարանական համակարգն է: Իսկ այս դեպքում ակնհայտ է, թե ինչ է կատարվում: Ս. Սարգսյանը արտաքուստ դեմ լինելով խորհրդարանական կառավարման համակարգին, որի մասին հայտարարեց՝ կուլիսներում այլ հրահանգ է իջեցնում:

– Չե՞ք հավատում, որ նա դեմ է խորհրդարանական համակարգին և կողմ է գործող համակարգին:

 – Իսկ Հայաստանում կա՞ մեկը, ով հավատում է, որ նա անկեղծ է: Ով չգիտի, որ սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների ողջ փաթեթը համաձայնեցված է Ս. Սարգսյանի հետ:

– Բայց իշխանությունն ի՞նչ մեխանիզմներով պետք է վերարտադրվի: Չէ՞ որ Ս. Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում չի ցանկանա վարչապետ դառնալ, իսկ գործող Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս անընդմեջ երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

 – Բայց դեռ չի հայտարարել, որ չի ցանկանում դառնալ Ազգային ժողովի նախագահ: Չբացառենք, որ դա ինքն արդեն իր համար նախատեսել է նոր սահմանադրությամբ: Եվ լինելով կուսակցության առաջին դեմք՝ նա գրեթե գենսեկի կարգավիճակ է ունենալու: Նախ խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողովում պիտի մեծամասնություն ապահովի, որից հետո արդեն նա նշանակում է և նախագահին, և վարչապետին ու դառնում է ամբողջ երկրի տերն ու տիրականը, ինչպես հիմա է: Այսինքն` նա այդ բարեփոխումներին գնում է միայն և միայն իր սեփական շահերից ելնելով:

– Այսինքն` լինելով ԱԺ նախագահ և նշանակելով Հայաստանի նախագահ ու վարչապետ՝ Ս. Սարգսյանն իշխանությունը նորից իր ձեռքո՞ւմ է պահում:

– Միանշանակ: Քանի որ նորից որպես նախագահ առաջադրվելու հնարավորություն չունի, իսկ նա ավելի քիչ չի ցանկանա, կցանկանա միայն ու միայն առաջին դեմքով, հասկացել է, որ ինչ-որ կերպ պետք է Սահմանադրությունը հարմարեցնել սեփական անձին, ինչպես նա մեր երկրում ամեն ինչ հարմարեցնում է իր և իր թիմակիցների շահերին: Սահմանադրությունը կատակ չէ, որ տարին մեկ կամ հինգ տարին մեկ նման փոփոխությունների ենթարկվի: Եվ Սահմանադրությունը չէ պատճառը, որ մեր երկրում օրենքը չի գործում: Այ, երբ կդառնանք իրավական երկիր, երբ ժողովուրդը կառավարման համակարգի փոփոխության պահանջ կտեսնի, այդ ժամանակ՝ բարի, երկու ձեռքով կողմ կլինենք:

– Ըստ երևույթին նույն նկատառումներով էլ սահմանադրական փոփոխություններին դեմ են քառյակի մյուս երկու անդամները՝ «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները: Սակայն քառյակից Դաշնակցությունը կարծես թե կողմ է այդ փոփոխություններին: Այդպիսով քառյակի համատեղ պայքարը չի՞ թուլանում:

 – Չեմ կարծում, որ քառյակի պայքարն այդպիսով կարող է թուլանալ: Վերջին հաշվով հիշո՞ւմ եք, ժամանակին ԲՀԿ-ն էլ էր կողմ սահմանադրական բարեփոխումներին, բայց երբ հասկացան, թե Ս. Սարգսյանն իրականում ինչ է ուզում անել, նրանք սկսեցին դեմ արտահայտվել այդ փոփոխություններին: Իսկ ՀՅԴ-ն ինչպես նախկինում կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, հիմա էլ մնում է նույն տեսակետին: Դա խոչընդոտ չէ մեր համագործակցության համար, բայց ես չեմ էլ բացառում, որ ՀՅԴ-ն կարող է ետ կանգնել իր այդ կարծիքից, քանի որ սահմանադրական բարեփոխումների փաթեթում իրենց կողմից արված առաջարկները, որքան ես տեղյակ եմ, հաշվի չեն առնվել: Իսկ նրանք ասել են, որ եթե իրենց առաջարկները հաշվի չեն առնի, դեմ կլինեն այդ փոփոխություններին: Այնպես որ` սպասենք, ես կարծում եմ, որ մեր եռյակն այդ թեմայի շուրջ քառյակ կդառնա:

– Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ քառյակը որոշել է իր համատեղ հանրահավաքն անցկացնել հոկտեմբերի 17-ին:

 – Ես զարմանում եմ, որ նման կարծիքներ են շրջանառվում, որովհետև ինքս հոկտեմբերի 17-ի մասին ոչինչ չեմ լսել: Եվ վերջնական օրը դեռ համաձայնեցված չէ քառյակի հետ:

– Իսկ քառյակի պայքարը չի՞ թուլանում այն պատճառով, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ավելի արմատական փոփոխություններ՝ իշխանափոխություն կամ հրաժարականներ չեն պահանջում:

 – Այդ ամենը հետագա գործընթացի մեջ շատ ավելի տեսանելի կդառնա: Մտահոգված չեմ, որովհետև ես գիտեմ կարծիքները, նրանք նույն չափով մտահոգված են մեր երկրի խնդիրներով: Եվ դա հանրահավաքի ընթացքը ցույց կտա: Իսկ ով ասաց, թե պարտադիր է, որ նախօրոք հայտարարեն: Միգուցե չեն հայտարարում, բայց նույն տրամադրությունների մեջ են:

– Այսինքն` այդ երկու կուսակցություննե՞րն էլ ձեզ հետ միասին կպահանջեն Ս. Սարգսյանի կամ վարչապետի հրաժարականները:

 – Չեմ բացառում, ավելի ճիշտ՝ ակնկալում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում