Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը մեկնել է Ռուսաստան, ուր բանակցություններ է վարելու իր ռուս գործընկեր Միխայիլ Բոգդանովի հետ:
Պլանավորված է, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները, ինչը, մասնավորապես, վերաբերում է Սիրիային: Նախորդ ամիս էլ Բոգդանովն էր ժամանել Իրան և քննարկել էր Սիրիայի հարցը:
Մի քանի օր առաջ Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը կանոնավորապես քննարկում են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և, մասնավորապես, Սիրիայի հարցը: Աբդոլահիանի խոսքերով՝ Իրանն աջակցում է սիրիացիներին և հանդես է գալիս Սիրիայում արտաքին միջամտության դեմ:










































