Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը հավատացած է, որ պայքարելու դեպքում կարելի է հաղթահարել քաղցկեղը:
Ֆրանսիացին մասնակցել է միջոցառմանը, որի նպատակը նման հիվանդությամբ տառապող երեխաների պաշտպանությունն է: կազմակերպվեց նաև ֆուտբոլային հանդիպում, որին մասնակցել են մարզական աշխարհի մի շարք հանրահայտ ներկայացուցիչներ, իսկ Աբդիալը կատարել է այդ հանդիպման առաջին հարվածը:
«Շատերն են ասում, որ ես օրինակ եմ ծառայում այս չարիքի դեմ պայքարում: Սակայն բոլորը կարող են պայքարել: Շատ կարևոր է սատարել երեխաներին: Ծնողները մեծ դեր ունեն այդ հարցում: Հավատում եմ, որ կարող եմ հաղթահարել քաղցկեղը»,- հայտարարեց Աբիդալը:








































