Apple Watch «խելացի ժամացույցն» անհրաժեշտ կլինի վերալիցքավորել ամեն գիշեր, հայտնում է The Verge-ը:
Այս մասին լրագրողներին ասել է Apple-ի ներկայացուցիչ Նեթ Քերիսը: Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է մշակվել անլար վերալիցքավորման համակարգը, որը կիրառվում է նոր ժամացույցի համար:
Apple-ն իր առաջին Apple Watch «խելացի ժամացույցը» ներկայացրել է սեպտեմբերի 9-ին: Սակայն այն վաճառքի կհանվի 2015թ. ոչ շուտ:









































