Ամերիկյան Apple կորպորացիան դեռ նոր է ներկայացրել iWatch «խելացի» ժամացույցը, բայց YouTube-ում արդեն հայտնվել է ինովացիոն սարքի առավելությունները ծաղրական երանգով ներկայացնող տեսանյութ: Հեղինակը jackfilms ալիքի օգտատերն է:
Տեսանյութում ծաղրանքով նշվում է մասնավորապես այն, որ iWatch-ը կպահպանի բանկային տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև մերկ լուսանկարները: Հեղինակն այդ կերպ է անդրադարձել ցանցահենային սկանդալին:
Հիշեցնենք, որ ընկերության ղեկավար Թիմ Կուկը խոստացել էր ուժեղացնել iCloud «ամպային» ծառայության պաշտպանությունը օրերս հանրահայտ մարդկանց անձնական լուսանկարների՝ համացանցում հրապարակումից հետո:










































