Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Բունդեսլիգայի 3-րդ տուրում կայանալիք «Շտուտգարտ»-ի դեմ խաղը:
32-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ սրունքաթաթի վնասվածք է ստացել: Վնասվածքը լուրջ չէ:
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Շտուտգարտ» խաղը կկայանա սեպտեմբերի 13-ին: Գերմանիայի գործող չեմպիոնը մրցաշարային աղյուսակում առայժմ 5-րդն է՝ 4 միավորով:








































