Իտալական Ափուլիա շրջանի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել, ովքեր պիցերիան թալանելու անհաջող փորձ են ձեռնարկել: Հանցագործները հաստատության աշխատակիցների վրա կրակ են բացել, սակայն տուժաները կարողացել են սպասքի միջոցով պաշտպանվել, հաղորդում է Il Quotidiano Di Puglia-ն:
Ռուվո դի Պուլյա քաղաքում պիցերիայի վրա հարձակումն արձանագրել են տեսախցիկները: Հանցագործության մեջ կասկածվում են 36-ամյա Ֆրանչեսկո Չիպիանին և 37-ամյա Վիտորիո Դե Լիան:
Համացանցում է հայտնվել կատարվածի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է հանցագործներց մեկը կրակում հաստատության աշխատողների վրա:
Մինչդեռ, աշխատողները պաշտպանվել են, ինչպես կարողացել են: Նրանք գողերի վրա են նետել ձեռքի տակ հայտնված առարկաները:
Չդիմանալով այսպիսի ճնշման՝ գողերը նահանջել են: Նրանք հաստատությունից ընդամենը 50 եվրո են տարել:








































