Մեծ Բրիտանիան Սիրիայի իշխանություններին մեղադրել է բնակչության դեմ քլոր օգտագործելու մեջ այն բանից հետո, երբ հրապարակվել է ՔԶԱԿ-ի զեկույցը, գրում է ITAR-TASS-ը:
Զեկույցում ասվում է, որ այդ երկրում քիմիական զենքի կիրառման փաստերն ապացուցվել են:
«Հյուսիսային Սիրիայում քլորի սիստեմատիկ և պարբերական կիրառումը և ականատեսների հայտարարությունը հարձակումների ժամանակ ուղղաթիռների ներկայության մասին քիչ կասկածներ են թողնում Բաշար Ասադի ռեժիմի մեղավորության մասին»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Ֆիլիպ Համոնդը:









































