Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը չորեքշաբթի օրն Ադրբեջան է ժամանել: Այս մասին գրում է Trend-ը:
Նրա այցի նպատակը «Պաշտպանական արդյունաբերություն» միջազգային ցուցահանդեսին մասնակցելն է, որը տեղի կունենա Բաքվում` սեպտեմբերի 11-13-ը:
Այսօր նա նաև մասնակցել է Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:









































