Ադրբեջանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ կարող են օրենքներում ուղղումներ և լրացումներ մտցնել, որոնք կկարգավորեն ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի աշխատանքները: Այս մասին գրում է Haqqin.az-ը` վկայակոչելով իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովին:
Նրա խոսքերով` կխստացվի ապատեղակտվություն և ոչ հաստատված տեղեկություններ հրապարակելու համար նախատեսված պատիժը:
Նա նաև առաջարկում է սոցկայքերում մեկնաբանությունների համար գրանցման համակարգ սահմանել, երբ մեկնաբանություն թողնելու համար անհրաժեշտ է գրանցվել, հղում անելով անձը հաստատող փաստաթղթին:









































