Գալիք տարվա «Եվրատեսիլ»-ին Շվեյցարիան կներկայացնի Salvation Army խումբը, որի կազմում կլինի 94-ամյա երաժիշտ։
Մինչև այսօր այդ մրցմանը մասնակցող ամենատարեց մասնակիցը եղել է Ռուսաստանը ներկայացնող Նատալյա Պուգաչովան՝ 76 տարեկան։
94-ամյա կոնտրաբասիստը Էմիլ Ռամզաուերն է, նախընտրական փուլում նա ստացել է ձայների մեծամասնությունը։ Խումբը կկատարի Yоu and me գործը։
Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ում հաղթել է 1988-ին. երկիրը այդ ժամանակ ներկայացնում էր կանադացի երգչուհի Սելին Դիոնը։ Վերջին 6 տարիների ընթացքում Շվեյցարիան 5 անգամ եզրափակիչ փուլ չի մտել։
2013-ի մրցույթը կկայանա շվեդական Մալմե քաղաքում։ 2012-ին «Եվրատեսիլ»-ի հաղթողը եղել է շվեդ երգչուհի Լորինը։









































